Դեթրոյթում Ford-ի գրասենյակի շենքի վերանորոգման ժամանակ անցյալից ուղերձով շիշ է հայտնաբերվել: Գարեջրի հին շիշը թաքցված է եղել պատի քիվի ետեւում:
Շշի վրա դրոշմված է 7-19-1913 ամսաթիվը, որը համընկնում է 1988 թվականին լքված շենքի նախնական կառուցման հետ, հայտնում է Fox News-ը:
Շշի մեջ ծալված թղթի վրա գրված է. «Դեն Հոգանն ու Լեո Սմիթը այս ողջույնը գրեցին Չիկագոյին, 1913 թվականի հուլիս»:
«Կարծում եմ՝ շիշը այնտեղ է թողնվել հույսով, որ ինչ-որ մեկը հետագայում այն կգտնի»,- ասել է նախագծի ղեկավար Դեյվ Կամպոն:
Շիշը այս տեղում հայտնաբերված ավելի քան 200 արտեֆակտներից մեկն է, բայց միակն է, որում ուղերձ կա:





























