Կիպրոսի լողափերը Եվրոպայում ամենամաքուրն են ճանաչվել: Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության վարկանիշի համաձայն՝ Կիպրոսը 100% ամենաբարձր գնահատականն է ստացել կղզու 112 լողափերին ջրի գերազանց որակի համար, որոնք փորձարկվել են անցյալ տարվա մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Այսպիսով, Կիպրոսը գերազանցել է Ավստրիային, Հունաստանին եւ Մալթային, որոնք զբաղեցրել են երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը, հայտնում է AP-ն:
«Լողալու ջրի որակի ու զբոսաշրջության միջեւ ուղղակի կապ կա, եւ գերազանց արդյունքները շատ կարեւոր են ոչ միայն լողացողների առողջության ու շրջակա միջավայրի, այլ նաեւ Կիպրոսի տնտեսության համար»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը:
Զբոսաշրջությանը ուղղակիորեն բաժին է ընկնում Կիպրոսի համախառն ներքին արդյունքի 13%-ը, եւ ոլորտի պատասխանատուները ասում են, որ իրենք կարող են չգոյատեւել եւս մեկ աղետալի տարի, հատկապես առանց պետական ֆինանսական աջակցության:





























