Չորեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը նվազում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրացմամբ պայմանավորված, վկայում են սակարկությունների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում նվազել է 0,04 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,6505 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով նվազել է 0,143 տոկոսով՝ մինչեւ 10245 դոլար, ալյումինիումինը՝ 0,56 տոկոսով՝ մինչեւ 2469 դոլար, ցինկինն ավելացել է 0,13 տոկոսով՝ մեկ տոննան մինչեւ 3064 դոլար։




























