Սուդանում պլանային պեղումների ընթացքում Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի հնագետները հայտնաբերել են միջնադարյան Նուբիայի ամենամեծ միջնադարյան եկեղեցիներից մեկի ավերակները:
Nauka w Polsce-ն գրում է, որ հայտնագործությունն արվել է Դոնգոլ քաղաքում, որտեղ լեհ գիտնականներն աշխատում են ավելի քան հիսուն տարի: Ընդ որում, վերջին մի քանի տարվա ընթացքում հետազոտությունները ֆինանսավորվել են Եվրոպական հետազոտական խորհրդի դրամաշնորհով, հայտնում է Planet-today-ը:
Կարող էր թվալ, որ այսքան տարի հետազոտություններից հետո այս ոլորտում ոչ մի եզակի բան չի գտնվել, սակայն վերջին գտածոն հերքեց այս ենթադրությունը: Մի քանի ամիս առաջ քաղաքի կենտրոնում գիտնականները պատահաբար հայտնաբերել էին աղյուսե պատի ավերակները: Պարզվել էր, որ դրանք հսկայական տաճարի աբսիդի մնացորդներ են: Բացի այդ, հնագետները մոտակայքում հայտնաբերել էին հսկայական գերեզմանի գմբեթը: Այժմ աբսիդի պատերը մաքրվել են հողից, եւ հետազոտողները կարողացել են տեսնել, որ դրանց վրա մարդու պատկերներ են: Ըստ նախնական գնահատումների՝ աբսիդի տրամագիծը մոտ 6 մետր է: Իսկ տաճարի լայնությունը, որի մի մասն է այն կազմում, ավելի քան 25 մետր էր:
Հիմնվելով Նուբիայում այլ նմանատիպ տաճարների հայտնի օրինակների վրա՝ պատմաբաններին հայտնի է, որ շենքի երկարությունը կախված է դրա լայնությունից: Եթե այս վարկածը հաստատվի, ապա կարող է պարզվել, որ Դոնգոլի եկեղեցին միջնադարյան Նուբիայի ամենամեծ տաճարն է:





























