Վայրի փղերի նախիրը մոտենում է չինական մեծ Կունմին քաղաքին: Տեղական իշխանությունները փորձում են թույլ չտալ նրանց մուտքը խիտ բնակեցված տարածքներ:

Չինաստանի վայրի բնության պաշտպանության մարմինները ասում են, որ չգիտեն, թե ինչու է նախիրը լքել Պուեր քաղաքի մոտակայքում գտնվող արգելոցը: Նախիրում 16 կենդանի կա, բայց երկուսը տուն են վերադարձել եւ զբոսանքի ընթացքում փղիկ է ծնվել:

Իշխանությունները արգելափակել են երթեւեկությունը ճանապարհներին, մինչ փղերը հատել են դրանք, եւ ցանկապատ են դրել՝ սնունդը որպես խայծ օգտագործելով, որպեսզի փղերը հեռու մնան Կունմինից եւ այլ բնակավայրերից:

Նախօրեին նախիրը եղել է Յույսիում, որը 7 միլիոնանոց Կունմինից մոտ 20 կիլոմետր հեռու է, հայտնում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը: Նախրին հետեւող դրոնների արած նկարներում երեւում են վեց մեծահասակ էգեր եւ երեք արուներ, երեք երիտասարդ փղեր եւ երեք ձագեր:

«Սինհուան» հայտնում է, որ փղերին հետեւում է 76 ավտոմեքենաներով 360 մարդ եւ ինը անօդաչու։