Հինգշաբթի առավոտյան ոսկու գներն ընկնում են, վկայում են աճուրդների տվյալները:

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 0.25 տոկոսով կամ 4.85 դոլարով` տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1905 դոլար:

Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.05 տոկոսով եւ կազմել 28.188 դոլար մեկ ունցիայի դիմաց: