ԱՀԿ-ին մտահոգում է ամբողջ աշխարհում պանդեմիայի ֆոնին բնակչության հոգեկան առողջության վատթարացումը : Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրորդ դեռահաս խոցելի է անհանգստությունների, ընկճախտի նկատմամբ:

Կլյուգեն մտահոգություն է հայտնել, որ պանդեմիայի շրջանում շատ վտանգավոր հիվանդություններ մնացել են առանց պատշաճ հսկողության ու բուժման: