2020 թ․ ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության բյուջեն, սկզբնական պլանի հետ համեմատած, ավելացվել է 1,6 միլիարդ դրամով՝ հասնելով 17,1 միլիարդ դրամի:

Այս մասին խորհրդարանական չորս մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուզազյանը: Նրա խոսքով՝ ի սկզբանե 2020 թ․ ԱԳՆ-ին նախատեսվում էր պետական գանձարանից 15,5 միլիարդ դրամ հատկացնել՝ 6 ծրագրերի եւ 18 միջոցառումների իրականացման համար:

Սակայն ճշգրտումների արդյունքում բյուջեն հասցվեց միչեւ 17,1 միլիարդ դրամի, իսկ փաստացի ծախսերը՝ 16,8 միլիարդ դրամի կամ վերանայված ծրագրի 98,5%-ը: «Ծախսերի հիմնական տեսակարար կշիռը արվել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կազմակերպման համար:

Այս նպատակների համար ծախսվել է շուրջ 11,9 մլրդ դրամ կամ հատկացված 12,1 մլրդ դրամի 98,7%-ը: Արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրի ծախսերը կազմել են 2,28 միլիարդ դրամ: Միեւնույն ժամանակ, միջոցների 97,3%-ը բաժին է ընկնում հատկացումներին` մոտ 2,3 մլրդ դրամի չափով: Բացի այդ, ԱԳՆ ապարատը պահելու համար նախատեսված 1,9 միլիարդ դրամից ծախսվել է 99,1%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:

Միեւնույն ժամանակ, միջազգային կազմակերպություններում անդամավճարների գծով Հայաստանի ծախսերը կազմել են 3,324 մլրդ դրամ` ճշգրտված ծրագրով սահմանված 3,396 մլրդ դրամի դիմաց: Ծախսերի այս հոդվածը, ինչպես նշեց նախարարը, վերաբերում է ոչ միայն արտաքին գործերի նախարարությանը, այլեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Ազգային ժողովին, ֆինանսների նախարարությանը եւ Հանրային հեռուստատեսութան եւ ռադիոյի խորհրդին: