Հնդկաստանում փեսացուն ամուսնացել է հարսնացուի քրոջ հետ այն բանից հետո, երբ հարսնացուն մահացել է արարողության ժամանակ սրտի կաթվածից, հաղորդում է News18-ը:

Ընտանիքները խոսել են, ապա համաձայնության եկել, որ փեսացուն կարող է ամուսնանալ հարսնացուի կրտսեր քրոջ հետ:

«Մենք չգիտեինք՝ ինչպես վարվել այդ իրավիճակում: Դա տարօրինակ էր, քանի որ իմ կրտսեր քրոջ հարսանեկան արարողությունը կայացավ այն պահին, երբ իմ մյուս քրոջ դիակը դրված էր մյուս սենյակում»,-ասել է հարսնացուի եղբայրը: