Հոնկոնգում շքեղ բնակելի համալիրի մեկ կայանատեղը վաճառվել է հսկայական 1.3 միլիոն դոլարով, հայտնում է AFP-ն:
12.5 քառակուսի մետր տարածքը շքեղ թաղամասում կառույցի մի մասն է, որը գրավել է քաղաքի ամենահարուստ բնակիչներին գաղութային ժամանակներից ի վեր:
Բլրի գագաթից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Վիկտորիա նավահանգիստ, իսկ գույքի գներն ամենաբարձրերից են աշխարհում:
2019 թվականի UBS-ի զեկույցում ասվում է, որ «հմուտ աշխատողից» 22 տարվա եկամուտ է պահանջվում 60 քմ բնակարան ձեռք բերելու համար: Նույն տարվա մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հոնկոնգում գույքի միջին գինը 1.2 միլիոն դոլար է:





























