Ֆլորիդայի բնակիչը քիչ էր մնում կոկորդիլոսի բաժին դառնար շնաձկան քարացած ատամներ «որսալու» ժամանակ:

25-ամյա Ջեֆրի Հայմը հարձակման է ենթարկվել Մյակկա գետում:

«Նա ինձ այնքան արագ բռնեց»,-ասել է նա WFTS-ին տված հարցազրույցում:

Հայմին հաջողվել է լողալ մինչեւ ափ, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել:

Նա գանգի վնասվածք է ստացել: