Չինաստանը թվային արժույթով 40 մլն յուան (6,2 մլն դոլար) կբաժանի Պեկինի բնակիչներին, հաղորդում է CNBC-ը:

Պեկինի ֆինանսական հսկողության բյուրոյի տվյալներով՝ բնակիչները կարող են օգտագործել երկու բանկային հավելված, որպեսզի հայտ ներկայացնեն վիճակախաղի շրջանակում այսպես կոչված կարմիր փաթեթներ ստանալու համար: Յուրաքանչյուր փաթեթ պարունակում է 200 թվային յուան  (մոտ 31 ԱՄՆ դոլար):

Աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը դեռ չի թողարկել թվային յուան համազգային մակարդակով, սակայն փորձեր է անցկացնում վիճակախաղի տեսքով: