Նեպալը հայտնել է «սեւ բորբոսից» առաջին մահվան դեպքի մասին, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին:

Գրանցվել է  վարակման առնվազն 10 դեպք:

Սակայն հիվանդանոցում, որտեղ տղամարդը մահացել է, հայտնել են, որ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել:  

Վերջին շաբաթների ընթացքում այդ հիվանդությամբ Հնդկաստանում վարակվել են հազարավոր մարդիկ:  .