«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի եւ Կյորբեր հիմնադրամի հրավերով հունիսի 24-26-ին Կիեւում մասնակցել է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի երիտասարդ առաջնորդների երկրորդ հավաքին:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդ առաջնորդները քննարկել են հետխորհրդային տարածաշրջանում, մասնավորապես` Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, Արեւելյան գործընկերության հարցերը:
«Մյունխենի երիտասարդ առաջնորդների» կազմում Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի քաղաքական գործիչների, արտաքին գործերի նախարարի, ԵՄ դիվանագետների հետ:
Հավաքին մասնակցել են 24 երիտասարդ քաղաքական, պետական ու հասարակական գործիչներ Քուվեյթից, Իսրայելից, Գերմանիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ռուսաստանից:




























