Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսել է Ռուսաստանի անջատումը միջազգային վճարային համակարգից, գրգում է «Լենտա»-ն:
SWIFT-ից Ռուսաստանի անջատման կոչով ավելի վաղ հանդես է եկել Եվրախորհրդարանի ամենախոշոր խմբակցությունը՝ Եվրոպական ազգային կուսակցությունը: Սակայն Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ավելի ուշ խոստովանել է, որ դա չի մտնում ԵՄ կոմպետենցիայի մեջ:
Այդ հեռանկարների մասին խոսել են նաեւ Կրեմլում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Մենք կարող ենք վստահությամբ ասել մի բան՝ այս կամ այն ձեւաչափով Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներն անօրինական են միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Նրա խոսքով՝ այլընտրանք կարող էր դառնալ հայրենական «Միր» համակարգը:
ՌԴ ԿԲ-ն, իր հերթին, ռուսաստանցիներին հանգստացրել է եւ նշել, որ այս պահին անջատման ռիսկեր չի տեսնում:





























