Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանն այժմ Բաթումիում է: Այսօր` հունիսի 27-ին, NEWS.am-ը զանգահարել էր նրան, ճշտելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում նրա` Հ2 հեռուստաընկերության տնօրեն նշանակվելու մասին լուրերը: Բայց նա ասաց, որ ինքը Բաթումիում է, խոստացավ վերադառնալուց հետո պատասխանել մեր հարցերին եւ անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ Գոհար Քյալյանին ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնում փոխարինել է Դերենիկ Դումանյանը, իսկ նա չհամաձայնեց բուհում մնալ որպես ամբիոնի վարիչ: Մամուլում լուրեր էին հրապարկվել, որ Գոհար Քյալյանը սեպտեմբերից ստանձնելու է Հ2 հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը: «Հեռուստաընկերությունում ոմանք վախով են սպասում նրա գալուստին` տեղյակ են նրա համբավի մասին, ոմանք էլ հույս ունեն, որ նա, որպես կազմակերպիչ, շատ բան կարգի կբերի»,- գրել էր «Հրապարակ»-ը: Ի դեպ, այդ հեռուստաընկերությունը պատկանում է նրա ամուսնուն` Սամվել Մայրապետյանին:
Հուսանք, Բաթումիում լավ հանգստանալուց հետո Գոհար Քյալյանը կկատարի իր խոստումը եւ կպատասխանի մեր հարցերին:



























