Պղնձի արժեքը երկուշաբթի առավոտյան, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՕՏ) ֆոնդային շուկաների դինամիկայի ֆոնին, նվազում է, վկայում են սակարկությունների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում նվազել է 0,42 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,498 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով ավելացել է 1,7 տոկոսով՝ մինչեւ 9955 դոլար, ալյումինիումինը՝ 2,08 տոկոսով՝ մինչեւ 2455 դոլար, ցինկինը՝ 0,81 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 3010,5 դոլար։