Ստեփանակերտում այսօր` հունիսի 27-ին մեկնարկել է «Արցախ» հասարակագիտական առաջին ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ:
Մրցութային կարգով Արցախից եւ Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակիցներն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլսեն քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, հայկական արվեստի եւ արվեստի պատմության եւ մի շարք այլ հետաքրքրաշարժ թեմաների շուրջ դասախոսություններ, կհանդիպեն ԼՂՀ կառավարության եւ Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ կայցելեն Արցախի տեսարժան վայրեր:
Դասախոսելու համար Հայաստանից եւ Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ եւ քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը եւ Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից:
Դասախոսությունները, բացառությամբ մեկի, մատուցվելու են հայերենով:




























