Բրիտանական Մալվեր նահանգի Ուեսթերշիր քաղաքի բնակիչը իր տանը հարյուրավոր բույսերի տեսակներ է տնկել եւ տունը փաստորեն վերածել է ջունգլիների: Ջերմոցը տղամարդու համար արժեցել է վեց հազար ֆունտ, հայտնում է Daily Mail-ը:

Տանտերը, ում անունը Ջոնի Բալչանդանի է, ապրում է այնտեղ՝ իր կնոջ՝ Շառլոտա Էվանսի ու երկու երեխաների հետ: Սենյակները պարունակում են ավելի քան 200 տեսակի բույսեր, ներառյալ սուկուլենտ եւ կակտուս: Ամեն օր Բալչանդանին մոտ երկու ժամ է ծախսում «ջունգլիների» համար հոգ տանելու վրա: Նա իր հոբբին անվանում է «բացարձակ կիրք»:

Սեփականատիրոջ խոսքով՝ բույսերի նկատմամբ հետաքրքրությունը մորից է եկել: Բալչանդանին սկսել է բույսեր մշակել, երբ ապրում էր Փարիզում: Վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ նա իր հետ բերել է հավաքածուի մի մասը եւ շարունակել է այն բուծել տանը։ Տղամարդը բույսերը դրել է երկրորդ հարկում: «Ջոնին դուրս չի գալիս եւ չի խմում, նա պարզապես խաղում է իր բույսերի հետ: Սա նրա թերությունն է է: Ես կնախընտրեի, որ նա հանգստյան օրերն անցկացներ պանդոկում: Երբեմն ինձ թվում է, որ բույսերը մեզ գրավում են»,- ասել է Էվանսը: