Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Վենտուրա քաղաքի բնակչուհին գտել է 46 տարի առաջ կինոթատրոնում կորցրած դրամապանակը, հայտնում է AP-ն:
1975 թ․ Քոլին Դիսթինը, որն այդ ժամանակ մոտ 20 տարեկան է եղել, կինոթատրոնում կորցրել է դրամապանակը: Ամերիկուհին ենթադրել է, որ այն ընկել է հատակին դրված պայուսակից: Դրամապանակում 200 ԱՄՆ դոլարի կտրոն եւ ընտանեկան լուսանկարներ կային:
Հաջորդ օրը Դիսթինը զանգահարել էր կինոթատրոն, բայց նրան ասել էին, որ ոչ ոք դրամապանակ չի հանձնել, եւ խոստացել էին զանգահարել, եթե այն գտնվի:
Արդյունքում, 2021 թվականի մայիսի 25-ին կինոթատրոնի վերանորոգման ժամանակ դրամապանակը գտել է բանվոր Թոմ Սթիվենսը: Այն նկուղում ընկած է եղել կոնֆետների փաթաթների, տոմսերի կտորների եւ գազավորված ընպելիքների տարաների մեջ:
Սթիվենսը փորձել է գտնել դրամապանակի տիրոջը` օգտագործելով դրա մեջ պարունակվող տեղեկատվությունը՝ հին լուսանկարներ, 1973 թ. Grateful Dead համերգի տոմսեր եւ Դիսթինի անունով վարորդական իրավունք, որի ժամկետն ավարտվել է 1976 թվականին: Դրամապանակում փող չի եղել:
Շեֆը նրան առաջարկել է գտածոյի մասին տեղեկատվություն տեղադրել Facebook-ում: Օգտատերերը ակտիվորեն մեկնաբանել են գրառումը եւ հազարավոր անգամներ այն կիսել են ընկերների հետ: Այսպիսով գտածոյի մասին լուրը մի քանի ժամից հասել է Դիսթինին:
Ուրբաթ, հունիսի 4-ին, մի ամերիկուհի վերցրել է այն։ Նա ասել է, որ դրամապանակի պարունակությունը ժամանակի պարկուճ է դարձել: Քսակը պարունակել է բանաստեղծություններ եւ գրառումներ, ամերիկացի աղջկա դպրոցական ընկերների լուսանկարներ եւ նրա հանգուցյալ մոր լուսանկարները:





























