Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան մայիսին հասել է պատմական մակարդակի՝ կորոնավիրուսի համաճարակի առաջին ամիսներին արտանետումների կտրուկ կրճատումից հետո: Այսպիսին են Scripps օվկիանոսագրության ինստիտուտի եւ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչության (NOAA) կողմից հրապարակված տվյալներ:

Տարվա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին՝ հասնելով 419-ի մակարդակին և դառնալով ամենաբարձրը վերջին 63 տարիների ընթացքում:

Ածխաթթու գազի կոնցենտրացիան առավելագույնի են հասնում մայիսին՝ այն ժամանակահատվածի վերջում, երբ հյուսիսային կիսագնդի բույսերը սկսում են մթնոլորտից մեծ քանակությամբ CO2 կլանել: Այս միտումը հայտնի է որպես Քիլինգի կոր` ի պատիվ գիտնական Չարլզ Դեյվիդ Քիլինգի, որն առաջին անգամ դիտել է այս երեւույթը:

«Մթնոլորտային CO2-ի հիմնական կարգավորիչը հանածո վառելիքի արտանետումներն են», - ասել է Քիլինգի որդին` Ռալֆը, որը վարում է Scripps ծրագիրը NOAA-ի Մաունա Լոա աստղադիտարանում: «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու աճը դադարեցնելու համար, քանի որ ամեն տարի ավելի շատ CO2 է կուտակվում մթնոլորտում: Ի վերջո, մեզ անհրաժեշտ են ավելի շատ եւ երկարատեւ կրճատումներ, քան ունեցանք 2020 թվականին»: