Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ աճում է, վկայում են աճուրդների տվյալները. ներդրողները սպասում են գնաճի վիճակագրությանն ԱՄՆ–ում:
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում աճել է 0.1 տոկոսով կամ 1.9 դոլարով` մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1900.7 դոլար: Արծաթի ֆյուչերսների գինը հուլիսին նվազել է 0.24 տոկոսով եւ կազմել ունցիայի դիմաց 27.95 դոլար:




























