Շոտլանդիայի բնակչուհի Էլիզաբեթ Լինդսին թխվածքաբլիթ նվեր ստացավ մեկ այլ կնոջից։ Ավելի վաղ նրա հետ իրեն դավաճանում էր Լինդսիի ամուսինը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Mirror-ին։

Ինչպես պարզվեց, տղամարդու կնոջը թխվածք ուղարկած սիրուհին ինքն էլ չգիտեր, որ տղամարդն ամուսնացած է։ Լինդսին նվերն ստացավ ամուսնու հետ բաժանման տարելիցի օրը։

Թխվածքաբլիթի տուփով ներողություն էր խնդրվում այն բանի համար, որ այն ուղարկողը նախկինում քնել էր Լինդսիի ամուսնու հետ։ Արդյունքում՝ աղջիկները կարողացան ընկերանալ՝ չնայած իրավիճակին։

«Սա ամուսնուցս հեռանալու տարելիցն է, ուստի աղջիկը, որը սիրավեպ է ունեցել նրա հետ, չգիտեր նրա իսկական անունն ու ենթարկվել է բավական դաժան վերաբերմունքի նրա կողմից։ Նա ինձ նվեր է ուղարկել»,- պատմել է Լինդսին։

Տղամարդը ստել է կնոջն ու սիրուհուն մինչեւ այն պահը, երբ սուտը բացահայտվել է հեռախոսով գրագրության պատճառով։ TikTok օգտատերերը, իմանալով այս պատմության ու դրա զարգացման մասին, աջակցություն են հայտնել աղջիկներին։