Բիթքոինը 10%-ով էժանացել է, գրում է Bloomberg-ը: Այն կազմում է 32,8 հազար դոլարից ցածր:

Երկուշաբթի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի տեղակալ Փոլ Էբոթը հայտարարել է, որ իր աշխատակիցներին հաջողվել է հաքերների էլեկտրոնային դրամապանակ գտնել, եւ այդտեղ առգրավել բիթքոինը: ԱՄՆ արդարադատության նախարարությունն այդ ժամանակ հստակեցրել է, որ խոսքը 2,3 մլն դոլարի չափով 63,7 բիթքոինի մասին է: Ինչպես հայտնում է գործակալությունը, այդպիսով Վաշինգտոնը ցույց է տվել, որ ունակ է ինտերնետ հանցագործների գտնել նույնիսկ արտասահմանում:

Երեքշաբթի առավոտյան բիթքոինի գինը գտնվել է 32,8000 դոլարից ցածր սահմանում: