Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան աճում են Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) կողմից ԱՄՆ-ում այս հումքի պաշարների կրճատման վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասնում է 73 դոլարի, վկայում են աճուրդների տվյալները:

Հյուսիսծովյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.57 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 72.62 դոլարի, իսկ հուլիսյան WTI նավթի ֆյուչերսները՝ 0.63 տոկոսով` մեկ բարելի դիմաց մինչեւ 70.47 դոլար: