Չորեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը թույլ կերպով փոխվում է, ներդրողները սպասում են ԱՄՆ-ում սպառողական գների մասին տվյալների հրապարակմանը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում աճել է 0,05 տոկոսով կամ 0,95 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1895,35 դոլար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը էժանացել է 0,07 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 27,712 դոլարի:




























