Աշխարհահռչակ CNN հեռուստաընկերությունը Վրաստանի վերաբերյալ ռեպորտաժների ցիկլ է սկսում, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ամբողջ շաբաթվա ընթացքում ամերիկյան հեռուստաընկերությունը հեռուստադիտողին տեղեկատվություն կհաղորդի Վրաստանում ընթացքող տնտեսական, սոցիալական եւ ժողովրդավարական փոփոխությունների վերաբերյալ:
Ինչպես նաեւ կանդրադառնա իրավապահ եւ կրթական համակարգերում իրականացրած փոփոխություններին:
Ըստ գործակալության, ռեպորտաժների ցիկլի պատրաստման համար նկարահանող խումբը մեկ ամիս գտնվում էր Վրաստանում: Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը, ամերիկյան հեռուստաընկերության լրագրողներին ներկայացրել է կրթության ոլորտում տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք հիմք կծառայեն երկրի ապագա սերնդի կայացմանը:
CNN հեռուստաընկերության լրագրող Պաուլա Նյուտոնի պատրաստած տեսանյութերը ամերիկյան հեռուստաընկերությունը կցուցադրի ամբողջ շաբաթվա ընթացքում:




























