Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական Յավնե քաղաքում պեղումների ժամանակ մոտ 1000 տարեկան ամբողջական հավկիթ է հայտնաբերվել, հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը։
«Ձվի կճեպի բեկորներ նախկինում էլ են հայտնաբերվել, օրինակ՝ Գրադ Դավիդում, Կեսարիայում եւ Ապոլոնիայում, բայց կճեպի փխրունության պատճառով հավի ամբողջական ձվեր գրեթե չեն պահպանվել: Նույնիսկ համաշխարհային մակարդակով սա չափազանց հազվագյուտ գտածո է»,- ասել է բժիշկ Լի Փերի-Գալը:
Հնագետ Ալլա Նագորսկայայի խոսքով՝ ձուն պահպանվել է, քանի որ կեղտերով լի ջրհորում է եղել:





























