Հնդկաստանում 28 փղի Covid-19-ի թեստավորում են արել՝ անտառային արգելոցում վարակից հազվագյուտ ասիական առյուծի մահվան մասին հաղորդագրություններից հետո, հայտնել է AFP- ն:
Ըստ ԶԼՄ-ների՝ հունիսի սկզբին իննամյա առյուծը սատկել է Թամիլ Նադու նահանգի Չեննայ կենդանաբանական այգում, որը, ենթադրվում է, Հնդկաստանում կորոնավիրուսից կենդանու մահվան առաջին հայտնի դեպքն է: Նա ինը առյուծների թվում էր, որոնց թեստը դրական է եղել, ընդ որում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Վանդալուրի կենդանաբանական այգու առյուծների դրական թեստերի արդյունքները ստանալուց հետո, որպես նախազգուշական միջոց մեզ խնդրել են թեստավորել փղերին», - չորեքշաբթի AFP-ին հայտնել է Թամիլ Նադուի հարավում գտնվող Մուդումալայ վագրերի արգելավայրի անտառապահը:
28 փղերից վերցված նմուշները ուղարկվել են հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Հնդկական անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտ: Արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջին:





























