Գիտնականները պարզել են, որ Մեն նահանգում լողափի ափամերձ գծի մոտ նստած սեւ զանգվածը բաղկացած է միլիոնավոր սատկած միջատներից:
Ուելս Բիչի մշտական այցելուներից Էդ Սմիթը լուսանկարել է զանգվածը ավազի վրա եւ ուղարկել այն նահանգի Շրջակա միջավայրի պահպանության վարչություն, հայտնում է Portland Press Herald- ը:
Մենի Երկրաբանական ծառայության ծովային երկրաբան Սթիվ Դիքսոնը երկու օվկիանոսագետների օգնությամբ պարզել է, թե ինչ է կատարվում: Նրանցից մեկը՝ Լինդա Սթաթոպլոսը, լողափից նմուշ է վերցրել եւ մանրադիտակով ուսումնասիրել է այն: «Դրանք ակնհայտ փոքր բզեզներ էին»,- ասել է Սթաթոպլոսը:
«Իմ 35 տարվա կյանքի ընթացքում առաջին անգամ եմ այս մասին տեսնում կամ լսում»,- ասել է Դիքսոնը` հավելելով, որ դեռ փորձում է պարզել, թե ինչ բզեզներ են դրանք, որտեղից եւ ինչու են հայտնվել:





























