Հնդկաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անցած մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 94 052-ով եւ կազմել 29 183 121:
Մահվան դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 4529:
Հնդկաստանի ընդդիմությունն ու լրատվամիջոցները հայտնում են, որ երբեմն իշխանությունը թաքցնում է մահվան եւ վարակման դեպքերի իրական թվերը:




























