ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամերիկյան Pfizer ընկերության կողմից արտադրված 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կգնի եւ կնվիրաբերի այլ երկրներին: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ:
«200 միլիոն չափաբաժին [պատվաստանյութ] կտրամադրվի մինչեւ այս տարեվերջ, իսկ մնացած 300 միլիոնը կտրամադրվի 2022 թվականի առաջին կեսին»,- ասված է հայտարարության մեջ: ԱՄՆ-ը այս պատվաստանյութերը ցածր եւ միջին եկամուտ ունեցող 92 երկրներին կնվիրաբերի COVAX պատվաստանյութերի միջազգային նախաձեռնության միջոցով, որը պատվաստանյութերի համաշխարհային փոխանակման հիմնական միջոցն է:
Չորեքշաբթի օրը Եվրոպա իր թռիչքից առաջ Բայդենը լրագրողներին ասել էր, որ ուղեւորության ընթացքում կհայտարարի աշխարհի պատվաստումների ԱՄՆ-ի ռազմավարության մասին: Նախատեսվում է, որ «յոթի» գագաթաժողովից հետո, որը կանցկացվի հունիսի 11-13-ը, Սպիտակ տան սեփականատերը թռչի Բելգիայի մայրաքաղաք՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այնուհետեւ Բրյուսելում տեղի կունենա ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողով: Բայդենի շրջագայությունը կեզրափակվի հունիսի 16-ին Ժնեւում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմամբ:




























