Գերմանիան սկսել է պատվաստումների թվային անձնագրի ներդրումը, որը կարելի է օգտագործել ամբողջ Եվրոպայում, հայտնում է AP-ն:
Երկրի առողջապահության նախարար Յենս Սփանը հայտարարել է, որ այս շաբաթվանից պատվաստումների կենտրոնները, բժիշկները աստիճանաբար կսկսեն թվային անցագրեր տրամադրել ամբողջովին պատվաստվածներին: CovPass-ը թույլ կտա օգտվողներին սմարթֆոնների հավելվածում ներբեռնել կորոնավիրուսի պատվաստման իրենց կարգավիճակի մասին ապացույցը՝ նրանց թույլ տալով հեշտությամբ մուտք գործել ռեստորաններ, թանգարաններ եւ իմունիզացման ապացույց պահանջող այլ վայրեր:
Սփանի խոսքով՝ պատվաստման անձնագիրը պետք է հասանելի լինի Գերմանիայում բոլորի համար, ովքեր ամբողջովին կպատվաստվեն մինչեւ այս ամսվա վերջը: «Նպատակն այն է, որ այս վկայականը կարող է օգտագործվել նաեւ Հելսինկիում, Ամստերդամում կամ Մալյորկայում»,- Բեռլինում լրագրողներին ասել է Սփանը:




























