«CryptoPunks» արվեստի գործի NFT թոքենը վաճառվել է 11,8 միլիոն դոլար ռեկորդային արժեքով:
Sotheby’s աճուրդի տունը հայտնել է, որ արվեստի գործը, որի վրա պատկերված է կապտականաչավուն մաշկով այլմոլորակային էակ եւ բժշկական դիմակ, աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորգային գնով:
Reuters-ը հաղորդում է, որ ստեղծագործությունը 10 000 պիքսել կարգավորմամբ CryptoPunks իլյուստրացիաների շարքի մասն է, որը ստեղծել է Larva Labs-ը 2017 թվականին: «CryptoPunk № 752»3-ն ամենապահանջվածն էր աճուրդի ժամանակ:
NFT-ն վաճառվել է Sotheby’s «Natively Digital: A Curated NFT Sale» առցանց աճուրդում, որն անցկացվում է հունիսի 3-10-ը: Reuters-ը նշում է, որ աճուրդում ներկայացվել են 27 տարբեր նկարիչների թվային արվեստի գործեր:
Moments ago in our #London saleroom, an extremely rare “Alien” CryptoPunk #7523 from the collection of @sillytuna sold for $11.8M as part of our #NativelyDigital NFT auction – setting a new world auction record for a single CryptoPunk. pic.twitter.com/PDVUSttI3o
— Sotheby's (@Sothebys) June 10, 2021





























