Չինաստանը «Չնաչժեն-2-դի» (CZ-2D) հրթիռակրի օգնությամբ չորս արբանյակ է ուղարկել ուղեծիր, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Արձակումը տեղի է ունեցել Թայյուան օդանավակայանից Պեկինի ժամանակով ժամը 11:03-ին:
Ռեպորտաժում ասվում է, որ «Բեյցզին-3»-ը կօգտագործվի ռեսուրսների, շրջակա միջավայրի վիճակի, քաղաքացիական կառավարման, աղետների կանխարգելման մոնիթորինգի համար: «Հայսի-2» ապարատը նախատեսված է ծանծաղուտային եւ ափամերձ գոտիների էկոլոգիական վիճակի ուսումնասիրության համար: «Յանվան-1»-ը կօգտագործվի փոքր հրթիռների եւ աստղակերպերի հետազոտության եւ որոնման համար: «Թայքուն շիյան-1»-ը կօգտագործվի կրթական նպատակներով:





























