«Բանաձեւ» ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը օգոստոսի 1-ից աշխատելու է «Արմնյուզ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն: Այս մասին այսօր` հունիսի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Ալեքսանյանը: «Ես իմ թիմն ամբողջությամբ տեղափոխում եմ «Արմնյուզ», իսկ թե «Հ1»-ի համար ինչ կպատրաստենք, դա արդեն քննարկման փուլում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կշարունակվի՞ «Հատուկ ռեպորտաժը»  հեռարձակվել Հ1-ով, թե՞ ոչ, Ալեքսանյանն արձագանքեց, որ դա եւս բանակցությունների սեղանին է:

Նա համաձայնել է գնալ «Արմնյուզ» , քանի որ «լավ առաջարկ էր, կարիերայի բարձրացում էր ու լավ աշխատավարձ»: