Արժույթի միջազգային հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը:

Նրա նշանակումը սպասելի էր, թեեւ ֆրանսուհի Լագարդը դարձավ ԱՄՀ առաջին կին ղեկավարը: Այդ պաշոտնին հավակնում էր նաեւ Մեքսիկայի կենտրոնական բանկի նախագահ Ագուստին Կարստենսը, սակայն խորհրդատվությունների ընթացքում  երկրների մեծ մասն աջակցություն  էր հայտնել Լագարդին, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Լագարդը խոստացել էր բարեփոխել ԱՄՀ-ն: Հաղորդվում էր, որ նա պատրաստ է ավելացնել զարգացող երկրների ներկայացվածությունը հիմնադրամում:

ԱՄՀ նոր ղեկավարի նշանակման անհրաժեշտություն առաջացել էր բռնբարության մեջ մեղադրվող նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի հրաժարականից հետո: