Հունիսի 28 -ի երեկոյան Քաբուլի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի վրա հարձակված բոլոր գրոհայինները ոչնչացվել են:

Հատուկ գործողություններին մասնակցել են ՆԱՏՕ-ի ուժերը, առնվազն երեք գրոհային սպանվել է հենց շենքի տանիքին, հաղորդում է Lenta.ru-ն:

Աֆղանստանի ՆԳՆ-ն  հարձակվողների համարում է մահապարտներ, թեեւ նրանցից միայն մեկն է պայթուցիկը գործի դրել: Ականատեսները վկայում են հյուրանոցում չորս պայթյունների մասին:

Զոհվածների եւ տուժածների մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա, թեեւ ավելի վաղ հաղորդվում էր ոստիկանության շարքերում չորս վիրավորի մասին:

Հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: