Ցուցարաներին ցրելու համար Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, առնվազն ութ մարդ տուժել է:
Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում հունիսի 28-ին անցկացված բողոքի ցույցին մասնակցել է մոտ երեք հազար մարդ, հաղորդում է Lenta.ru-ն:
Ակցիայի մասնակիցները ոչ բավարար են համարել այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են փետրվարյան հեղափոխության ժամանակ հարյուրավոր մարդկանց մահվան համար պատասխանատու անվտանգության աշխատակիցներին պատժելու համար:
Նշենք, որ ըստ Եգիպտոսի իշխանության հրապարակած տվյալների, ապստամբության ընթացքում կառավարամետ ուժերի բռնության արդյունքում սպանվել էր 846 ապստամբ:




























