«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»  ընկերությունը հունիսի 29-ից դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Բելառուս: Ինչպես պարզաբանել են ռուսաստանյան ընկերությունում,  իրենք Մինսկից գումար չեն ստացել պարտքերի մարման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ընկերության ներկայացուցիչ Անտոն Նազարովը, էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի, եթե գումարները փոխանցվեն:

Հունիսի 23 -ին այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է պարտքերը մարել մինչեւ հունիսի 28 -ը: Նա պարզաբանել էր, որ որոշումն ընդունվել է երկու երկրների էներգետիկայի նախարարների խորհրդակցությունների ընթացքում:

«Արդեն ստացվել է մոտ 600 մլն ռուբլի, այսինքն, մարվել է մարտ ամսվա պարտքը: Մնացել է 600 մլն ռուբլի ապրիլի համար, ինչպես նաեւ մոտենում է մայիսի համար վճարելու ժամկետը: Ցանկացած չվաճարում թույլ է տալիս ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը», -պարզաբանել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը: