ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկույցով հանդես կգա ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսի ընթացքում, որը հունիսի 29-ից հուլիսի 1-ը կանցկացվի Վիեննայում։

Զեկույցը նվիրված կլինի ՀԱՊԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդիրներին, ՀԱՊԿ-ի՝ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը։ «ԵԱՀԿ կոնֆերանսը մենք դիտարկում ենք իբրեւ համաեվրոպական եւ եվրասիական անվտանգության ռազմաքաղաքական հիմքի ուժեղացմանն ուղղված միջոցառում»,- Ավստրիայի մայրաքաղաք ուղեւորվելուց առաջ ասել է Բորդյուժան։

Հունիսի 29-ին Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցություններին, որոնց ժամանակ կքննարկվեն կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր։