ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պաշտոնապես հավանություն է տվել Լիբիայում իրականացվող ռազմական գործողություններին: Բանաձեւին կողմ է քվեարկել հանձնաժողովի 14 անդամ, դեմ` 5-ը: Սենատի ամբողջ քվեարկությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ այն լիովին վերահսկում են դեմոկրատները, գրել է «Utro.ru»-ն:

Լիբիայում ռազմական գործողություններն սկսել է նախագահ Բարաք Օբաման` օգտագործելով իր սահմանադրական իրավունքը եւ արտերկիր ուղարկելով անհրաժեշտ զորքեր: Համաձայն օրենքի, դրանից հետո նախագահը պետք է ստանա օրենսդիրների հավանությունը, այլապես գործողությունը կարող է դադարեցվել: