Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Իլ-76 օդանավը հունիսի 28-ի ցերեկը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում՝ «Մարինովկա» օդանավակայանում։

«Մոսկվայի ժամանակով 15։10-ին Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Իլ-76 օդանավը թռել է Մարինովկայի օդանավակայանից։ Թռիչքից հետո չեն փակվել շասսիները, ինչից հետո անձնակազմի հրամանատարը որոշել է հետ վերադառնալ»,- հայտնել են օդանավակայանի տեխնիկական ծառայությունից, հայտնում է newsru.com-ը։

Օդանավը վայրէջք է կատարել թռիչքից 12 րոպե անց։

Ներկայումս մասնագետները պարզում են անիվների անսարքության պատճառը։