«ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պարտադրված է եղել հունիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ նշանակել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը`շարունակելով. «Շերիֆ մականունով գնդապետի նշանակումը ՀՀ ոստիկանապետը շատ ծանր է տանում:

Մեր տեղեկություններով, Ալիկ Սարգսյանն իր կողմից ֆինանսավորվող թերթերից մեկին պատվեր է տվել հնարավորինս «փչացնել» Կարեն Բաբայանին: Ոստիկանապետը հույս ունի, որ վերեւներում կկարդան Բաբայանի գործունեությունը մերկացնող հրապարակումները եւ որոշում կկայացնեն նրան ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նկատում է օրաթերթը: