Ոստիկանությունն ուսումնասիրել է երեկ համացանցում հայտնված այն ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես են Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը եւ Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժին ապօրինի կերպով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հասցեին։

Ոստիկանությունից երեկ թերթին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում՝ ոստիկանության բարձրադիր պաշտոնյաների խոսքերում եւ գործողություններում որեւէ ապօրինություն չի հայտնաբերվել։

«Նախ բերման ոչ ոք չի ենթարկվել։ Հրավիրվել են։ Սպառնալիքներ էլ չեն եղել։ Ընդհանուր կոնտեքստում եթե նայում ենք, սպառնալիք չկա»,–«ՀԺ»-ի թղթակցին ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։