Հայաստանի պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարական կազմը, Հանրային խորհրդի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Արցախյան պատերազմի վետերանները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Անհետ կորածների հիշատակի օրն այցելել են «Եռաբլուր» պանթեոն:
Նրանք ծաղիկներ են դրել անհետ կորածների հուշարձանին, Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշարձանին, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկի գերեզմաններին: «Քո անունը անհայտ է, սխրանքը քո հավերժ» գրված է անհայտ կորածների հուշարձանի վրա:




























