ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլ Սարկոզին հստակ նշել են իրենց հույսերը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կազանյան հանդիպման վերաբերյալ Դովիլում արած հայտարարությամբ, Trend-ին տված հարցազրույցում ասել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով, նախագահները նշել էին, թե ժամանակն է ավարտել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա՝ ապահովելու հիմքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Նրանք հստակ հասկացրել են, որ իրականության մեջ չկա կարգավորման այլ ուղի, քան խաղաղ կարգավորումը, նշել է դեսպանը:

«Սակայն կողմերին Կազանում չհաջողվեց ճեղքման հասնել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա: Բայց ես հասկանում եմ, որ բանակցությունները շարունակվում են, գործըթնացը շարունակվում է, եւ կողմերը, կրկին կհանդիպեն, ու կփորձեն մշակեն հարցերը: Ակնկալում եմ, որ նախագահների աջակցությունը կշարունակվի»,- ասել է Բրայզան: