Լատվիայի ԱԳՆ-ն չի աջակցելու Վրաստանի խնդրանքը երկիրը անգլիալեզու «Ջորջիա» անվամբ անվանելու հարցում:

«Մենք մտադիր չենք փոխել անվանումը: «Շարունակելու ենք Գրուզիան Գրուզիա էլ անվանել»,- ասել է բալթյան երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Յանիս Սիլիսը:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները դիմել էին օտարերկրացիներին՝ խնդրելով իրենց երկիրն անվանել «Ջորջիա»:

Առաջին երկիրը, որն արձագանքել էր նախաձեռնությանը եւ խոստացել աշխարհագրական Georgia տերմինն օգտագործել, Հարավային Կորեան է: