Երեւանում հունիսի 28-ին ժամը 19:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Կիեւյան փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիեւյան-1 շենքի դիմաց միմյանց են բախվել 23-ամյա Տիգրան Գամազյանը վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՕԼ 237 համարանիշի եւ 39-ամյա Ֆերդինանդ Չոբանյանի վարած Audi մակնիշի 34 PP 333 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, Գեղամ Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  քննիչ Աշոտ Ասատուրյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի