Կոտայքի մարզում հունիսի 28-ին ժամը 14:15-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետեւանքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ 43-ամյա Վահրամ Գրիգորյանը: Վերջինս Ողջաբերդ գյուղի  դպրոցի տնօրենն է:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում Երեւան-Սեւան մայրուղու 21-րդ կմ-ում միմյանց են բախվել 26-ամյա Հայկ Ամիրխանյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի 21 ՕՏ 383 համարանիշի եւ 52-ամյա Զավեն Ավետիքյանի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի 43 ՕՍ 746 համարանիշի ավտոմեքենաները: Ավետիքյանն էլ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի տնօրենն է:

Վթարի հետեւանքով, Վահրամ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: